Հյուրընկալվելիս 5 միլիոնի ոսկեղեն էր գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 10, 2012 11:56

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ջրարբի գյուղի բնակիչ, 1981 թ. ծնված Դեղձանիկ Բ.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին, հյուրընկալվելով համագյուղացու տանը, ննջասենյակի պահարանից գողացել է 5.000.000 դրամ արժողության ոսկյա զարդեր:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply