Ոստիկանները կանխեցին ինքնասպանության փորձը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 10, 2012 11:55
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.00-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ծառայողները շրջագայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա կանխել են 56-ամյա մի տղամարդու ինքնասպանության փորձը և նրան ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Տղամարդը խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է Կիևյան կամրջից ցած նետվել:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 969 անգամ:





Facebook
Tweet This