Քաշքշուկ` ռինգ մտնելուց առաջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2012 11:19

Նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում կիսամիջին քաշային անպարտելի բռնցքմարտիկ Վանես Մարտիրոսյանը (33-0-0, 20 նոկաուտ) կմրցի  Էրիսլանդի Լարայի (17-1, 11 նոկաուտ) հետ: Նոյեմբերի 9-ին կայացել է կշռման արարողությունը, որի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ԱՄՆ-ը ներկայացնող հայ բռնցքմարտիկի և կուբացի նրա մրցակցի միջև:

Հիշեցնենք, որ  այս մրցամարտի հաղթողը կդառնա WBC-ի պաշտոնական հավակնորդ և հնարավորություն կստանա պայքարելու WBC վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply