Փոխնակ մայրն Էլթոն Ջոնի համար 2-րդ երեխան կծնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 10:54

Բրիտանացի լեգենդար երգչի ու նրա ամուսնու` Դևիդ Ֆերնիշի ընտանիքում արդեն հաջորդ տարի համալրում կլինի: Նրանք պատրաստվում են երկրորդ անգամ ծնող դառնալ.դրա համար վարձել են փոխնակ մորը, որն արդեն զույգին մեկ երեխա է պարգևել` Զաքարիին:

“Էլթոնն ու Դևիդն այսդ կնոջը սիրում են, որպես քրոջ ու նրանք երջանիկ են կնոջ մատուցած ծառայության համար: Ուրեմն զարմանալի չէ, որ զույգը երկրորդ անգամ է դիմել այդ կնոջը, երկրորդ բալիկն ունենալու ցանկությամբ: Կինը լավ է վճարվում: Իսկ նրա ինքնությունը երբեք չեն բացահայտի”,ասում է ընտանիքին մոտ աղբյուրը:

Կինն արդեն հղի է, իսկ զույգը դայակ է փնտրում, որը կապրի իրենց հետ, իրենց առանձնատանը:

65-ամյա Էլթոն Ջոնը երջանիկ է, նա բազմիցս է հայտարարել, որ մի քանի երեխա կցանկանար ունենալ:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply