Վրաերթ Զառիթափ գյուղում. 8-ամյա երեխան մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 10, 2012 10:50
Վայոց Ձորի Զառիթափ գյուղում Ոսկան Մելիքյանը «Վազ֊ 2106» մակնիշի 34 OD 331 պ/հ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 8-ամյա Մամիկոն Սարգսյանին: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 9-ին, ժամը 19.49-ին: Ինչպես Անկախին հայտնեցին ԱԻՆ-ից, երեխան հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, սակայն ստացված վնասվածքներից մահացել է:






Facebook
Tweet This
Email This Post
