Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է ընկել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2012 10:44

Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 88-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգ է ստացվել նոյեմբերի 10-ին` ժամը 02.58-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Անկախին տեղեկարցրին, որ պարզվել է` «Կրայսլեր» մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից ու ընկել ձորը: Ժամը 03.47-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ Ռաֆիկ Խաչատրյանին, ով հրաժարվել է առաջին բուժօգնությունից:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply