Տեղատարափ անձրևների պատճառով Բուենոս Այրեսը ջրի մեջ է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 10:40

Հորդառատ անձրևների հետևանքով Բուենոս Այրեսի որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է 1 մետր: Ջուրը լցվել է խանութներն ու կրպակները: Սոցիալական ցանցերի օգտատերերը լուսանկարներ են տեղադրել, որոնց վրա երևում է, որ ջրի մակարդակը հասնում է կայանած մեքենաների  ապակիներին:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում աշխատանքային հակասությունների պատճառով, մայրաքաղաքի փողոցներում աղբահանությունը շատ վատ է կատարվել, իսկ տեղումների պատճառով աղբը խցանել է դրենաժային համակարգը: Այնուամենայնիվ, քաղաքային իշխանություններին հաջողվել է մի քանի ժամից իրադրությունը հարթել:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply