Ֆրանսիացիները 5 հազար եվրո արժողությամբ դրամ են հատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 6:14

Փարիզի դրամատունը հավաքածուի համար 5 հազար եվրո արժողությամբ մետաղադրամ է հատել` նվիրված անտիկ առասպելական հերոս Հերակլեսին: Վաճառք կգնա ընդամենը 2 հազար մետաղադրամ, որը  կարելի է ձեռք բերել նոյեմբերի 12-28-ը:

Ինչպես հայտնել են Փարիզի դրամատան ներկայացուցիչները, մետաղադրամի իրական արժեքը 3 հազար եվրոյից մի քիչ ավելի  է: Այն կարելի է բանկերում փոխանակել 5 հազար եվրոյով:

Ժամանակի ընթացքում դրամի կոլեկցիոն արժեքը կավելանա: Օրինակ` հոբելյանական , 200 եվրո արժողությամբ դրամը, որ քիչ քանակով էր հատվել 2009-ին, նումիզմատներն այսօր առաջարկում են 2 հազար եվրոյով:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply