ԿԸՀ-ի ղեկավարը կնոջը դավաճանելու պատճառով հեռացել է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 5:55

Օրինական կնոջը դավաճանելու պատճառով, 60-ամյա Դևիդ Պետրեուսը  ԿԸՀ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշում կայացրեց:

“Երեկ երեկոյան ես այցելեցի Սպիտակ տուն` նախագահի մոտ խնդրանքով, որ նա հավանություն տա պաշտոնից հեռանալու իմ որոշմանը; Ավելի քան 37 տարի ամուսնացած լինելով, ես անթույլատրելի թուլություն ցուցաբերեցի` արտաամուսնական հարաբերության մեջ մտնելով: Նման վարքագիծը անթույլատրելի է ինչպես ամուսնու, այնպես էլ ԿԸՀ-ի ղեկավարի դիրքից”,հայտնել է նա իր գործընկերներին` նամակով:

“Այսօր ես ընդունեցի Դևիդ Պետրեուսի պաշտոնից հեռանալու խնդրանքը: Ես լրիվ վստահում եմ տնօրենի պարտականությունները կատարող Մայքլ Մորելիին ու ԿԸՀ-ի մյուս աշխատակիցներին, որոնք ամեն օր են պաշտպանում մեր անվտանգությունը”, ասվում է Բարաք Օբամայի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀԴԲ-ն մտահոգություն էր հայտնել. հնարավոր է ԿԸՀ-ի ղեկավարին շանտաժի են ենթարկել Ներկա պահին բյուրոյի աշխատակիցները հետաքննում են Պետրեուսի ու նրա սիրուհու` Պոլա Բրոդուելի հարաբերությունները և  այն, թե արդյոք վերջինս մուտք ունեցել է  Պետրեուսի էլեկտրոնային փոստ:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply