Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2012 19:32

Նոյեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով նախարարին կառավարության ձեւավորման եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վերջինիս փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց տիկին Փանջիկիձեի կողմից:

Այնուհետեւ, զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-վրացական բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունների օրակարգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ:

Հայաստանի դեսպանն ու Վրաստանի արտգործնախարարը քննարկեցին նաեւ առաջիկա երկկողմ փոխայցելությունների ձեւաչափը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ համագործակցության եղանակների վերաբերյալ:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply