Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2012 19:09

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Մարզաձևի մարզիչներն ու մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին աջակցության և միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան Կարեն Ավետիսյանը Տարոն Մարգարյանին է հանձնել Համաշխարհային ավանդական Ֆուդոկան Շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի կողմից պատվավոր հինգերորդ դան սերտիֆիկատ և բուդո միջազգային անձնագիր՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանն աջակցելու և այն խթանելու համար:
Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի զարգացմանն աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արժանացել է նաև ֆեդերացիայի պատվոգրի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply