Քրդերը բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի շենքի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 14:29

Այսօր քրդական համայնքը, ի պաշտպանություն Թուրքիայում բանտարկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և մի քանի տասնյակ քուրդ քաղբանտարկյալների, բողոքի ցույց էր կազմակերպել Երևւանի Շահումյանի անվան հրապարակում, որից հետո քուրդ կանայք ու երեխաները  քուրդ կանանց ՀԿ-ի նապագահի և քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովի ուղեկցությամբ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության շենքի բակ` իրենց բողոքն այնտեղ շարունակիելու նպատակով:

“Այսօր 15 հազար քուրդ ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, Թուրքիայի մեջլիսի քուրդ պատգամավորներ, քուրդ քաղաքապետեր և մեծ քանակությամբ քուրդ երեխաներ գտնվում են թուրքական բանտերում և ենթարկվում են լինչի դատաստանին”,-“Անկախ”-ի հետ զրույցում ասաց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Հասանովը նշեց, որ սեպտեմբերի 12-ից թվով 70 քաղբանտարկյալներ հայտարարել են հացադուլ, որոնց պահանջն այն է, որ Օջալանին տրվի ազատության, անվտանգության և առողջության բոլոր հնարավոր միջոցները և քրդերեն լեզվի վրա դրված արգելքները վերանան:

Հասանովի խոսքով, եթե այս պահանջները չվերանան, հացադուլը շարունակվելու է մինչև վերջ. “այսօր 59-րդ օրն է, որ հացադուլ են անում, արդեն գտնվում են ծայրահեղ վիճակում և հայտնվել են մահվան շեմին: Այսօր հաղորդեցին, որ մի հոգի արդեն մահանում է”:

Ըստ Հասանովի` թուրքական իշխանությունները այս երևույթը անտարբերության են մատնում և նույնիսկ արհամարհում են. “Դրա համար այսօր Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները և, հատկապես, քուրդ կանայք, հավաքվել են այստեղ և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և կոչ են անում ամբողջ միջազգային հանրությանը, որպեսզի միջամտեն այս երևույթին և թույլ չտան, որ մեր 70 քաղբանտարկյալները չմխրճվեն մահվան ճիրաններում”:

Հայաստանի քրդական համանքը կոչ է անում բոլոր գերնտերություններին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, ինչպես նաև Եվրախորհրդին, որպեսզի թույլ չտան թուրքական իշխանություններին` իրականացնել իրենց ֆաշիստական մտադրությունները քուրդ ժողովրդի նկատմամբ:

Վահե Մակարյան

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply