Փոփոխական եղանակը կշարունակվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 16:16

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 10-12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ:

14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի` 6-8, արևելյան շրջաններում 12-14 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է անձրև, քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: 13-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Երևանի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.50C (1925 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.90C (1907 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.20C

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply