Արցախի ճանաչումը չի հանգեցնի պատերազմի վերսկսման. ռազմական փորձագետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2012 16:00

Հետհրադադարային 18 տարիների ընթացքում Ադրբեջանում արվել է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի թուրքերը չհամակերպվեն Արցախի կորստի հետ: Ավելին, անգամ նրանց կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի մենք` հայերս, համակերպվենք այն մտքի հետ, թե իբր Արցախը ինչ-որ մի օր Ադրբեջանի մաս է կազմելու:  Սա իրենց քարոզչության կարևորագույն մասն է կազմում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական հոգեբան  Դավիթ Ջամալյանը:

Վերջինս նշեց, որ այս խնդրում ակնկալել արագ կարգավորում Ադրբեջանի այսպիսի հակապատմական օրինաչափություններին դեմ ագրեսիվ նկրտումների պարագայում, միանգամայն անիմաստ է. “Մեր առաքելությունն այն է, որ ժողովրդի մոտ չձևավորվի  այն պատկերացումը, թե բանակցային գործընթացը արագ արդյունքի կարող է հանգեցնել: Բանակցային գործընթացը կարող է շատ ու շատ երկար տևել, և մենք, ըստ էության, նահանջի տեղ չունենք”:

Բանախոսը այդիսով ընգծեց, որ կարգավորման գործընթացը լինելու է տևական, ժամանակ է պահանջելու և մենք պետք է զինվենք համբերությամբ:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, ապա Դավիթ Ջամալյանի կարծիքով պատերազմը կվերսկսվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը վստահ լինի, որ  Հայաստանի նկատմամբ ունի ռազմական գերազանցություն:

“Ադրբեջանը պատերազմ չի սկսի,  քանի դեռ չունի գերազանցող ներուժ: Այսօր առավելությունը մեր կողմն է, Արցախում հայկական շատ հենակետեր «վերահսկողության տակ» են պահում ադրբեջանական զինուժի գործողությունները: Ադրբեջանական կողմին զսպելու միակ երաշխիքը Հայաստանի զինված ուժերն են և միայն դրա շնորհիվ է, որ թշնամին խոսքից գործի չի անցնում: Ինչ վերաբերում է գերտերությունների հետաքրքրություններին այս հարցում, ապա կգտնվի մի երկիր, ում ձեռք կտա Արցախի անկախությունը”,- նկատեց փորձագետը:

Ջամալյանի կարծիքով, Արցախի անկախության ճանաչումը սկզբունքորեն չի հանգեցնի պատերազմի վերհսկսկման, քանի որ երբ Ադրբեջանն ունենա այդ ռազմական ներուժը պատերազմում հաղթելու, ապա հարձակման համար միշտ էլ պատրվակներ կգտնվեն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply