ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2012 16:22

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել`

Արեստակ Արամայիսի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ

Սարգիս Շավարշի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply