Պարզվում է` առավոտյան մարդիկ ավելի երջանիկ են, քան երեկոյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 15:50

Նման եզրահանգման հեղինակներն ամերիկացի գիտնականներն են, որոնք 2 տարի վերլուծել են  աշխարհի 80 երկրներից 2,5 մլն մարդկանց միկրոբլոգերում կատարված գրառումները: Նրանք հավաքել են 600 մլն գրառում, որոնք զգացումների ու ապրումների վերաբերյալ տեղեկություն են պարունակում:

Պարզվել , որ առավոտյան օգտատերերը հրապարակում են լավատեսական գրառումներ ու կենսուրախ ստատուսներ են տեղադրում: Երեկոյին մոտ դրանք վերածվում են դեպրեսիվ հաղորդագրությունների ու ստատուսների:  Այդպես ամեն օր է` թե աշխատանքային  և թե հանգստյան օրերին: Գիտնականները գրանցել են նաև “երջանկության պիկեր”, որոնք համընկնում են Զատկի, Ծննդյան, Երախտագիտության ու այլ նշանավոր օրերին:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply