Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Լիտվա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը

Օրվա լուր | | November 9, 2012 15:03

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է նոյեմբերի 12-ից մեկնարկող Հայաստան-Լիտվա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:

Նոյեմբերի 12-ից, ժամը 13:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որին կարող են ներկա լինել միայն լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:15-ից-21:00-ն լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզում:

Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հայաստան-Լիտվա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply