27-ամյա Սամվել Գրիգորյանը` ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2012 14:30

Իսրայելում անցկացվող ուսանող ծանրորդների աշխարհի առաջնությունում մինչև մինչև 77 կգ քաշայիննների պայքարումց Սամվել Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր` 333 (149+184) կգ:

27-ամյա Գրիգորյանը պոկում վարժության 3 մոտեցումներն էլ հաջող կատարեց: Նա գլխավերեւում պահեց 143, 147  և 149 կգ-անոց ծանրաձողը և նվաճեց արծաթե մեդալ: Սամվելին կարողացավ գերազանցել միայն ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովը: Նա պոկում վարժությունը սկսեց 150 կգ-ից, ապա բարձրացրեց 155 կգ, որը բավարար էր ոսկե մեդալին արժանանալու համար: 3-րդ մոտեցմամբ նա փորձեց ավելի մեծացնել առավելությունը մրցակիցների նկատմամբ, սակայն 160 կգ ծանրությունը չկարողացավ հաղթահարել:

Հրում վարժությունում 2 ծանրորդներն էլ սկսեցին 178 կգ-ից: Սամվելը միայն 2-րդ մոտեցմամբ հաղթահարեց ծանրությունը, իսկ Խոմյակովը հաջող իրականացրեց առաջին փորձը: 3-րդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 184 կգ, իսկ ահա Խոմյակովը չկարողացավ հաղթահարել 185 կգ-ը:

Սամվելը հրում վարժությունում արժանացավ ոսկե մեդալիՙ ապահովելով երկամարտում արծաթե պարգևը: Իսկ չեմպիոն հռչակվեց Դմիտրի Խոմյակովը երկամարտի 338  (155+183) կգ արդյունքով: Բրոնզե մեդալը բաժին հասավ Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Կապտարինՙ 328 (145+183) կգ:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply