Նախորդ առաջնության չեմպիոնը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2012 14:15

Երևանում շարունակվող մինչև 15 տարեկան հ անդբոլիստների Հայաստանի առաջնության երկրորդ օրն ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Աջափնյակի հավաքականը անսպասելիորեն հաղթեց նախորդ առաջնության չեմպիոն Ալավերդիի թիմին` 34:25 (13:11) հաշվով: ՀՄԴ-ԼՂՀ խաղում  արցախցիներն իրենց օգտին գրանցեցին առաջին խաղակեսը`17:12 հաշվով: Թվում էր, թե նրանք հանդիպումը հաղթական վերջաբանի կհասցնեն, սակայն երկրորդ կեսում չկարողացան զարգացնել հաջողությունը և, ի վերջո,  պարտվեցին 32:22 հաշվով: Վանաձորի հավաքականն առանց մեծ ջանքերի առավելության հասավ Գավառի ներկայացուցիչների նկատմամբ` 34:14 (17:6):

Առաջատարները` Աջափնյակի և Վանաձորի հավաքականներն են, որոնք երկուական հաղթանակ են տարել:

Դիտվել է 598 անգամ:
Print Friendly

Leave a Reply