ԵՄ Twinning ծրագրով Հայաստանում շոկայի վերահսկողության նոր որակ կստեղծվի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2012 14:10

Նոյեմբերի 9-ին մեկնարկեց Երևանում ԵՄ Twinning “ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին» ծրագրի շրջանակում “Շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպում” թեմայով սեմինարը: Սեմինարից առաջ տեղի ունեցավ ճեպազրույց, որտեղ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Կրիստոֆ Գայրանը:

Վերջինս նշեց, որ ծրագրի նպատակն այն է, որ Եվրոմիության փորձը, նախաձեռնությունները այս ծրագրի միջոցով փոխանցվի շահառու պետությանը, որպեսզի դրա արդյունքում շահառուն ունենա վարչական բոլոր հմտությունները և կարողանա բավարարել Եվրոմիության պահանջները:

“Այս ամենի արդյուքնում մենք կունենանք շուկայի վերահսկողության մաիսն նոր օրենք: Մենք նաև կմոտեցնենք Հայաստանի օրենսդրությունը Եվրոպական միության օրենքներին, կստեղծենք նոր ընթացակարգեր, որոնցով կաշխատի տեսչությունը, և ոչ պակաս կարևոր հարց է, որ շրջապատում կբարձրանա իրազեկվածությունը”,-ասաց…

Գայրանը Խոսեց նաև տարվող աշխատանքների մասին` նշելով, որ իրենց փորձագետները սերտորեն համագործակցելու են տեղացի տեսուչների, մասնագետների հետ մինչ այն պահը, երբ տեղացի տեսուչները արդեն կստանձնեն շուկայի վերահսկողության բոլոր պարտականությունները:

Իսկ արդեն սեմինարի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ այս ծրագիրը համահունչ է երկրում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի ու ԵՄ երկրների տնտեսության ինտեգրմանը. “Սա հիմնական նախադրյալն է ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու բանակցային ճանապարհին, որի երկու փուլն արդեն ետևում է: Որակի ներդրման համակարգը շատ բարդ է, առաջիկայում մենք պետք է լիովին բարեփոխենք այդ ոլորտը և համապատասխանեցնենք համաշխարհային փորձին”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply