Հարուցվել է քրեական գործ՝ հանցագործությունները թաքցնելու դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 11:58

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքիվարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններըչարաշահելու դեպքի առթիվ:

Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձինծառայողներ, 2011-2012թթ.ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշվածհանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելուուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործով կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply