Օբաման մուսուլման է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 11:30

Մինչ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման շնորհավորհավորանքներ է ընդունում իր հաղթանակի կապակցությամբ և պատրաստվում է այցելել Ինդոնեզիա, մամուլում հայտնվել են փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Օբաման երեխա ժամանակ մուսուլման է եղել:

Օբամայի մայրը և մուսուլման քենիացի հայրը երեխայի լույս աշխարհ գալուց երկու տարի անց բաժանվել են: Այնուհետև նրա մայրը կրկին ամուսնացել է, այս անգամ արդեն ինդոնեզիացի մուսուլմանի հետ և նրանք Հավայան կղզիներից Ինդոնեզիա են տեղափոխվել:

Չնայած այն հանգամանքի, որ Օբամայի մայրը քրիստոնյա էր, նրա խորթ հայրը երեխային Ջակարտայում մուսուլմանական դպրոց է տանում: Ահա և թուրքական «Sabah»–ում ևս հրապարակվել են դպրոցական փաստաթղթեր, որոնցում Օբաման գրանցված է իր մուսուլման խորթ հոր ազգամվամբ`Սոետարիո,իսկ անունն էլ Բարաքի փոխարեն գրված է Բարի:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply