Ադրբեջանը առաջարկել է պատերազմել PKK–ի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 11:22

Թուրքական «Haberler»-ը գրում է, որ Ադրբեջանի «Ազգային զարթոնքի շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆերեջ Գուլիևը առաջարկել է, որպեսզի ադրբեջանցի զինվորները թուրքական բանակի հետ միասին պայքարեն ահաբեկչական խմբավորման դեմ: Պատգամավոր Գուլիևը, գնահատելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները, քաղաքական և ռազմական բնագավառներում նկատվող զարգացումները, նշել է, որ թուրք-ադրբեջանական նույնիսկ ամբողջ թյուրքական աշխարհի հետ հարաբերությունները տնտեսական և մշակութային բնագավառներից պետք է անցնեն քաղաքական և ռազմական համագործակցության:
«Ինչու մենք համատեղ ռազմական միավորում կազմելով PKK-ի դեմ չենք պայքարում: Այս պատերազմում թուրքական բանակը, իհարկե, բավարար ուժ ունի, սակայն մեր մասնակցությունն ու համագործակցությունը նպաստավոր կլինի: Հնարավոր է մեկ օր էլ թուրք զինվորնեը ղարաբաղյան պատերազմին կարողանան մասնակցել: Այս համագործակցությունը զարգացնելով կարող ենք այն բլոկի վերածել»,-նշել է Ֆերեջ Գուլիևը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply