Հարյուրավոր անգլուհիներ զրկվել են կրծքից ուռուցքաբանի սխալի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 11:34

Բրիտանական  ոստիկանությունը հետաքննություն է սկսել վիրաբույժ-ուռուցքաբանի գործով, որի պատճառով կարող էին  հազարից ավելի հիվանդներ: Ինչպես պարզվել է , բժիշկը սխալ ուռուցքային ախտորոշումներ է  տվել  և վիրահատություններ կատարել, որոնցից հետո վիրահատության ենթարկվածները բուժումներ չեն  ստացել:

Մաստէկտոմիան կաթնային գեղձի լրիվ կամ մասնակի հեռացումն է, վիրահատությունը դժվար է`վերականգնման ծանր ֆիզիկական և հոգեբանական ժամանակաշրջանով: Սովորաբար այն կատարում են կյանքը փրկելու համար, բայց տվյալ  պարագայում  այն խեղել  է կանանց կյանքը:

“Եթե տանում ես այդպիսի վիրահատություն, քեզ համար ցավում են և երեխաները, և աշխատակիցները: Նրանք այցելել են հիվանդանոց ինձ տեսնելու նույնիսկ ընդմիջումի ժամանակ: Ամուսինս անհանգստանում էր  և ցնցվեց, երբ իմացավ , որ այդ ամենը իզուր էր: Գիտեք, այդ ամենը միայն քեզ չի վերաբերում, դրանք դու հաղթահարում ես մոտիկներիդ հետ միասին”,-   կիսվում է տուժած Հելեն Գարդինարը:

Բոլոր կանայք վիրաբույժ-ուռուցքաբան Իեն Պատերսոնի հիվանդներն են եղել, որը  երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Նա հասցրել է աշխատել մի քանի կլինիկաներում`և պետական ,և մասնավոր: Կանաց մի մասին նա ախտորոշել է կրծքի քաղցկեղ և, ինչպես պարզվել է հետո , հեռացրել է բարորակ ուռուցքները:

“Հիշում եմ , ես մտա առանձնասենյակ, ինձ նայեց բժիշկը, ամուսինս նստել էր կողքիս: Ես տեսա, որ բժիշկը գլխով արեց  ամուսնուս, հետո ինձ ասաց.”Նստեք , ես պետք է ձեզ ասեմ ավելի սարսափելի մի բան, քան դուք մտածում եք: Դուք երբեք քաղցկեղ չեք ունեցել “”,- հիշում է  ոչ պետքական վիրահատության մեկ այլ զոհ Գեյլ Բոյչատը:

Մյուսներին, իսկապես ավելի ծանր հիվանդներին, վիրաբուժը վիրահատել է սեփական մեթոդով, առանց համապատասխան արտոնագրի: Իսկ վիրահատությունից հետո նշանակել քիմիոթերապիա լուրջ վնասակար հետևանքներով: Այժմ Պատերսոնին զրկել են բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Տուժած կանանց ասոցացիան նրան դատի է տվել:  “Մեր նպատակն է մի փոքր բարձրացնել այս մարդկանց  կյանքի որակը այն ամենից հետո ինչի միջով նրանք անցել են: Նրանք վիրահատվել են, որ նրանց պետք չէր, բայց դա ազդել է նրանց և իրենց հարազատների կյանքի վրա:  Մենք փորձում ենք տուժածներին ապահովել փոխհատուցմամբ, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել: Իհարկե կան ավելի ընդհանուր հարցեր , օրինակ Բժշկական խորհրդում բժիշկներին արտոնագիր  հանձնելու կարգը , ինչպես նաևՊատերսոնին քրեական պատասխանատվության կանչելու հարցը: Բայց հիմա մենք քաղաքացիական հայտ ենք պատրաստում “, — ասում է տուժածների փաստաբան Կաշմիր Ուպալը: Ինքը բժիշկը մեկնաբանություններ չի տալիս, բայց  ոստիկանությունում ասում են, որ իրենց հետ համագործակցում է: Բրիտանական օրենքներով , եթե մեղքը հաստատվի, նրան սպառնում է բանտարկություն:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply