Էրդողանը շնորհավորել է Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 11:16

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը զանգահարել է Օբամային և մոտ 10 րոպե զրուցել նրա հետ: Վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս կշարունակվեն երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Օբաման վերընտրվելուց հետո իր առաջին պետական այցով հենց Թուրքիա է մեկնելու, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply