Քաթարում քննարկվել է Սիրիայի ճակատագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 11:01

Թուրքիայի ԱԳՆ տարածած տեղեկության համաձայն ԱԳՆ նախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք սիրիական ընդդիմադիրների հանդիպմանը և իր ելույթում ընդգծել է սիրիական ժողովրդին ավելի շատ աջակցելու անհրաժեշտությունը:
Դավութօղլուն հայտարարել է, որ ուրիշ ոչ մի ժողովուրդ չէր կարող 20 ամիս այնպես դիմակայել կանոնավոր բանակին, ինչպես դա անում են սիրիացիները: Նա նշել է, որ ներկայիս փուլը կարևոր նշանակություն ունի Սիրիայի ապագայի համար և բոլոր երկրները պետք է աջակցեն սիրիացիներին:
«Լինելով Սիրիայի հարևանը`Թուրքիան այդ երկրի ժողովրդի տառապանքի ականատեսն է և խորապես անհանգստացած է այդ կապակցությամբ: Չի կարելի ոչ մի րոպե կորցնել»,-Դավութօղլուի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply