«Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ճաշկերույթի ավարտին արձանագրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 10:59

Ս/թ նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան»  համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը,  Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ռուսաստանաբնակ շուրջ 40 հայ գործարարներ: Ճաշկերույթի ավարտին հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում:

Հեռուստամարաթոնից հետո կհրապարակվի նվիրատուների եւ նվիրատվությունների ամբողջական ցանկը:

Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2012-ի նվիրատվությունները կուղղվեն Հայաստանում եւ Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը: Գումարի 10 տոկոսն էլ կօգտագործվի սիրիահայության հրատապ խնդիրների լուծման նպատակով:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply