Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի մարմնի նիստը Բեյրութում

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2012 10:13

Նոյեմբերի 7-ին Բեյրութում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի մարմնի հերթական նիստը, որին մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը եւ աշխարհահռչակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին մանրամասներ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակներում Բեյրութում կազմակերպվելիք համերգի վերաբերյալ:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply