Իսրայելը Սուդանի թշնամի է ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 9:54

Սուդանը կողմնորոշվել է իր արտաքին քաղաքականության մեջ: Նախագահ Օմար ալ-Բաշիրը Իսրայելը Սուդանի գլխավոր թշնամի է անվանել:

“Իսրայելը մեր թիվ մեկ թշնամին է ու մենք կշարունակենք  Իսրայելը մեր թշնամի համարել: Եվ այդ իրավիճակից 2 ելք կա. կամ Իսրայելի հետ կարգավորել հարաբերությունները, կամ էլ պատասխան հարված հասցնել”,-հայտարարել  է նա:

Սուդանի իշխանություններն Իսրայելին մեղադրում են 2012-ի հոկտեմբերի 23-ին պաշտպանական “Յարմուկ” ձեռնարկության պայթեցման մեջ: Իսրայելի ՊՆ  4 անօդաչու  ինքնաթիռ գործարանի ռմբակոծում է իրականացրել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել: Իսկ վերջերս իսրայելցի  զինվորներն ու ԱՄՆ պետդեպարտամենտը Սուդանին մեղադրեցին Գազայի հատվածին զենք մատակարարելու մեջ:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply