Մեքենան բախվել է էլեկտրական սյանը, երկու մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2012 9:31

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների ժամանումը՝ վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Նադարյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալ­սա­րա­նական հիվանդանոց: Վերջինս ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղևոր Հակոբ Նադարյանը մահացել է տեղում:

Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից:

Լուսանկարները`www.mes.am-ի

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply