Չեխիայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի 58-րդ նստաշրջանը կանցկացվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 8:43

Այսօր Պրահայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի 58-րդ նստաշրջանը կանցկացվի: Միջոցառմանը կմասնակցի 700 պատգամավոր  Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ-պետություններից,  գործընկեր երկներից, դիտորդներ ու փորձագետներ:

Նիստում կքննարկվեն միջազգային անվտանգության ու բլոկի ներքին զարգացման հարցեր, ելույթ կունենան կառավարական պաշտոնյաներ,  ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարանի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու փորձագետներ:

Նոյեմբերի 12-ին ամփոփիչ նիստ կկայանա: Հրավիրված են  ՆԱՏՕ-ի անդամակցության նաև թեկնածու պետություններ Բոսնիա Հերցեգովինան, Չեռնոգորիան, Վրաստանն ու Մակեդոնիան:

 

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply