Գվատեմալայում սուգ է հայտարարված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2012 8:12

Գվատեմալայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 52 մարդ:  Աղետից տուժածների թիվը  գնահատվում է 1,2 մլն մարդ: Զոհերի թիվն ավելանում է: 22 մարդ համարվում է անհետ կորած: Այսօր Գվատեմալայում եռօրյա սուգ է հայտարարվել:

7,6 մագնիտուդով երկրաշարժից վնասվեց 40 շենք: Այն զգացվեց միանգամից մի քանի պետություներում` Կոստա Ռիկա, Սալվադոր և Մեքսիկա: Սալվադորում Շրջակա միջավայրի նախարարությունը երկրի ափամերձ շրջանում  ցունամիի վտանգի հավանականության մասին նախազգուշացում է արել:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply