Երևանում ավտոպատահարից մարդ է զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2012 23:27

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆոլկսվագեն գոլֆ” մակնիշի 03 ՏՏ 802 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1958 թ. ծնված Վահան Նադալյանը (վարորդ) տեղափոխվել է հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղևորը (անձը չպարզված)՝ տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply