Վարդան Մինասյանը բարդ իրավիճակում է հայտնվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2012 21:58

Մարզասերներին տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ժամանակավորապես կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Փաստորեն, նա կրկին նույն վիճակում է և երկու թիմ է մարզելու:

Մինասյանը երևանյան ակումբին կնախապատրաստի նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի՝ «Ուլիսի» հետ հանդիպմանը:

«Փյունիկը» 39 միավորով 5-րդ տեղում է:

«Փյունիկը», նաև Հայաստանի ազգային հավաքականը լուրջ խնդիրներ ունեն:Այնպես որ, Մինասյանը բարդ իրավիճակում է հայտնվել:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply