Մարզիչ Սուրեն Չախալյանը պաշտոնանկ է արվել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 8, 2012 21:46
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը պաշտոնանկ է արվել:
Երիտասարդ մասնագետը զբաղեցված պաշտոնից հեռացվել է մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար: Միջադեպը տեղի է ունեցել նոյմբերի 7-ին, երբ «Փյունիկը», «Գանձասարից» կրած պարտությունից հետո, Կապանից վերադարձել է Երևան:
Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ) «Փյունիկի» ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել նաև բժիշկ Վարդան Հովասափյանին:
Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ) պաշտոնանկ է արվել նաև երեւանյան ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը:
Հիշեցնենք, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորող Վարդան Մինասյանը:





Facebook
Tweet This