Հաստատվել է սիբիրյան խոցի նոր դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2012 19:16

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք։ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
Հիվանդ անասուն հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգվելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply