Կստեղծվի միասնական տեղեկատվական բանկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2010 15:45

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի /ԳԱԽ/ նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհրդի անդամներին է ներկայացվել  շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղակատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ։

Նիստում քննարկվել են պետական եւ կառավարման մարմիններին ներկայացվող 2009 թ. հաշվետվությունների կազմի եւ բովանդակության վերանայման եւ կրճատման մասին ԳԱԽ-ի քարտուղարության ուսումնասիրությունը, եզրակացությունը եւ առաջարկությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանց հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ` էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների հավաքագրման եւ հետագայում դրանց կրկնությունները բացառելու նպատակով։

Դիտվել է 2019 անգամ:
Print Friendly

Leave a Reply