Իրանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2012 15:56

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով 13.45-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.530 և արևմտյան երկայնության 46.790:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply