Վիճակահանությունը կատարվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2012 15:45

Ինչքան էլ տարօրինակ է, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը կսկսվի 1/8 եզրափակչից, այն էլ` մրցակից մեկ զույգի հակամարտությամբ:

Նոյեմբերի 8-ին ՀՖՖ գրասենյակում անցկացվեց 2012-2013-ի Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության վիճակահանությունը: 2012-2013-ի մրցաշրջանում Հայաստանի գավաթի համար պայքարը մրցաշարում կսկսվի 1/8 եզրափակչից: Նոյեմբերի 14-ին «Բանանցը» սեփական հարկի տակ կմրցի «Ալաշկերտի» հետ: Պատասխան հանդիպումը նշանակված է նոյեմբերի 28-ին:
Քառորդ եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Ուլիս»-«Միկա», «Փյունիկ»-«Իմպուլս», «Շիրակ»-«Արարատ» և «Բանանց»/«Ալաշկերտ»-«Գանձասար»: Հանդիպումները կկայանան 2013 թ. մարտի 2-3-ին և 12-13-ին:
Որոշվեցին նաև կիսաեզրափակիչ զույգերի հանդիպումների դաշտի տեր և հյուր թիմերը: Այս զույգերում հանդիպումները կկայանան ապրիլի 2-3-ին և 16-17-ին: «Ուլիս»-«Միկա» զույգի հաղթողը առաջին խաղում կընդունի «Շիրակ»-«Արարատ» զույգի հաղթողին, իսկ «Փյունիկ»-«Իմպուլս» զույգի հաղթողը կհյուրընկալվի «Բանանց»/«Ալաշկերտ»-«Գանձասար» դիմակայության հաղթողին:
2012-2013թթ. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա 2013 թ. մայիսի 8-ին:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply