“Սենդի” փոթորկից տուժածները Լեդի Գագայից մեկ միլիոն դոլար կստանան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 15:37

Սկանդալային երգչուհի  Լեդի Գագան հայտնի է իր ոչ անտարբեր վերաբերմունքով սոցիալական խնդիրների նկատմամբ: Այսպիսով  Paparazzi հիթի հեղինակը  Ամերիկյան Կարմիր Խաչի հաշվին փոխանցել է մեկ միլիոն դոլար, որը նախատեսվում է “Սենդի” փոթորիկի զոհերին օգնություն տրամադրելու համար, որը ավելի քան 100 մարդու կյանք է խլել, հաղորդում է  San Francisco Gate:

Բնիկ Նյու-Յորքի բնակչուհի Լեդի Գագան որոշել է օգնել իր համաքաղաքացիներին , որոնք տուժել են կործանիչ տարերքից: Ուժեղ փոթորկի պատճառով , որը հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին հարվածեց ԱՄՆ-ի արևելյան ափերին, մի քանի միլիոն մարդ մնացին առանց հոսանքի, հարյուր հազարավորները  լքեցին իրենց տները` զգուշանալով  ջրի տակ մնալուց:

Երբ “Սենդին” հավածեց “Մեծ խնձորի” և Նյու -Ջերսիի բնակիչներին, Լեդի Գագան հանգստանում էր Պուերտո-Ռիկոյում: Սակայն լսելով ողբերգական լուրերը, աստղը շտապել է հարազատ քաղաք, որպեսզի ձեռք մեկնի օգնության կարիք ունեցողներին:

Խոշոր բարեգործական կազմակերպությանն երգչուհու փոխանցած միջոցները  կօգնեն ոչ միայն “Սենդիից” տուժածներին, այլև այն մարդկանց, ովքեր փլատակներից փրկում էին մարդկանց ու տարհանում վիրավորներին: Մի խոսքով կամավորներին:

Նոյեմբերի 7-ին երգչուհու  կայքերից մեկի  գլխավոր  էջում  հայտնվեց հետևյալ հաղորդումը. “Եթե իմ կյանքում չլիներ Նյու-Յորքը`Ստորին Իստսայդը, Հարլեմը, Բրոնկսը  և Բրուկլինը, ես չէի լինի այն կինն  ու նկարչուհին , որին դուք հիմա տեսնում եք”:

“Ընդունեք այս նվիրատվությունը իմ , իմ ծնողների `Ջոյի և Սինտիի, իմ քույր Նատալիի կողմից:  Շնորհակալություն , որ դուք օգնեցիք ինձ ձևավորել իմ բնավորությունը  և ամրացնել հոգիս:  Այժմ իմ հերթն է օգնել ձեզ”, -գրել է երգչուհին:

Լեդի Գագան միակ երգչուհին չէ, որ  օգնել է “Սենդի” փոթորկից տուժածներին:  Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում  անց կացվեց   բարեգործական մարաթոն, որին մասնակցեցին  Բրյուս Սպրինգստինը, Ստինգը, Քրիստինա Ագիլերան, Բիլի Ջեելը  և Ջոն Բոն Ջովին: Միջոցառման արդյունքում  տարերքից տուժածներին օգնությամբ զբաղվող կազմակերպության  հաշվին փոխանցվեց 23 միլիոն դոլար: 

Դիտվել է 1624 անգամ:
Print Friendly

Leave a Reply