Հայրը դանակահարել է որդուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2012 15:01

Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, Գետամեջ գյուղից բերման է ենթարկվել 1927 թ. ծնված Խաչիկ Ի.-ն: Նա խոստովանել է, որ ժամը 15.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply