Նազելիները որոշեցին լավագույններին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2012 14:28

Երևանում ավարտվեց գեղարվեստական մարմնամարզույան Հայաստանի առաջնությունը: Երևանի, Գյումրիի, Կապանի 48 նազելիներ վիճարկեցին տարբեր մրցաձևերի հաղթողների կոչումները:

Գուրզերով և գնդակով վարժություններում հավասարը չունեցան  երևանցիներ Սիլվա Հայրապետյանը և Լուիզա Սադյանը:

Օղակով և ժապավենով վարժություններում հաղթող ճանաչվեց Աննա Սվիրինան: Նա բարձրակարգ մարզուհի է, բնակվում է Մոսկվայում, և քանի որ մայրը հայուհի է, որոշել է հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում: Այսօր նա վերադառնալու է Ռուսատանի մայրաքաղաք, իսկ հետագայում հաճախակի է այցելելու Հայաստան, որպեսզի  մեր երկրի հավաքականի կազմում նախապատրաստվի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին:

Այդ մասին «Անկախ»-ին ասաց գեղարվեստական մարմնամարզութան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply