Կուսություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր, Օրվա լուր | | November 10, 2012 7:00

Վիքիպեդիայում կարդում ենք` կուսությունը ֆիզիոլոգիական իմաստով կնոջ օրգանիզմի  վիճակն է մինչ առաջին սեքսուալ հարաբերությունը, որի անատոմիական առկայությունը կուսաթաղանթն է:

Հոգևոր իմաստով կուսությունը սեռական կյանքից գիտակցաբար հրաժարվելն է` հանուն հոգևոր կատարելության. սա վանականների ուխտերից մեկն է:

Ավանդաբար կույս են կոչվում այն աղջիկները, որոնք գործնականում ներթափանցմամբ սեքսուալ հարաբերություններ  չունեն: Որոշ հասարակություններում հարգվում ու գնահատվում է կույսի կարգավիճակը, հատկապես` մինչամուսնական վարքի վերաբերյալ հայացքների տեսանկյունից: Ավելի ազատ է մեկնաբանվում  կուսությունը տղամարդկանց դեպքում: Կույս է համարվում այն տղամարդը, որն  իրական կնոջ հետ սեքսուալ փորձ չի ունեցել, չնայած դա անատոմիապես ոչ մի կերպ չի  արտահայտվում:

Կուսաթաղանթը լորձաթաղանթի ճեղքով ծալքն է, որը փակում է հեշտոցի մուտքը արտաքին ու ներքին սեռական օրգանների միջև և սովորաբար պատռվում է առաջին սեռական հարաբերությունների ժամանակ: Այն  տարբերվում է հաստությամբ, ձևով ու առաձգականությամբ: Չվնասված կուսաթաղանթը հաճախ, լայն իմաստով  դիտվում է ֆիզիկական կուսության վկայություն, իսկ դրա բացակայությունը միշտ չէ, որ խոսում է սեքսուալ փորձի մասին, քանի որ այն կարող է բացակայել ծննդյան օրից կամ վնասված լինել տարբեր պատճառներով (սեքսի հետ չկապված): Նմանապես, կուսաթաղանթի առկայությունը անպայման կուսության երաշխիք չէ, քանի որ սեքսուալ հարաբերության ժամանակ այն կարող է կա՛մ լրիվ, կա՛մ էլ մասնակի վնասվել:

Քիչ չեն դեպքերը, երբ կուսաթաղանթը պատռվում է սեքսի հետ կապ չունեցող վնասվածքերի հետևանքով (ասենք` ֆիզիկական վարժությունների): Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը լրիվ  փակում է հեշտոցի մուտքն ու դաշտանային ցիկլի ժամանակ, փաստորեն, արյունը ելք չի ունենում:

Կուսությունը մշակույթներում

Շատ մշակույթներում  կուսության պահպանումն  ամուսնանալուց առաջ պարտադիր պայման  է համարվում:

Որոշ մշակույթներում կանացի կուսությունը կորցնելն ամոթալի է համարվում մինչ օրս: Բանտուում (Հարավային Աֆրիկա) կուսության ստուգումը պարտադիր սովորույթ է, որը կատարում է ավագ կանանցից մեկը: Իսկ մեր ժամանակներում ինչ-որ տարիքից հետո կուսությունն անգամ բացասական երևույթ է դիտվում, ինչը ենթատեքստ ունի. մարդը սեքսուալ իմաստով այնքան տհաս է ու ոչ գրավիչ, որ մինչ այդ տարիքը սեքսուալ փորձ չի ունեցել:

Առասպելաբանություն

Հին հունական առասպելաբանության մեջ ու մի շարք կրոններում կուսությունը համարվում է  հոգու մաքրության  նշան: Կուսությունը նույնանում է նաև ինքնատիրապետման հետ ու բնականաբար առասպելական որոշ հերոսների կարորագույն որակ էր համարվում:

Կուսությունը` կրոնի տեսանկյունից

Քրիստոնեությունը սեքսուալ հարաբերություններն օրհնված է համարում միայն ամուսնական կյանքում, կնոջ ու ամուսնու միջև: Ցանկացած այլ հարաբերություն դիտվում է մեղք, իսկ ամուսնու դեպքում` դավաճանություն:

Աստծու մտահղացմամբ, մարդն ու կինը մեկ մարմին են կազմում,և երկկողմանի պատասխանատվություն կրում ամուսնական միության համար:

Ըստ քրիստոնեության`  ամուսինները ոչ միայն ֆիզիկապես են զուգավորվում, այլև դա կատարվում է հոգեկան մակարդակում:

Հուդայականության ավանդությունների համաձայն` հսկայական նշանակություն է տրվում կուսությանը:

Իսլամը նույնպես քարոզում է սեքսը միայն ամուսնական զույգի միջև: Այսօր էլ իսլամական որոշ երկրներում դավաճանության համար քարկոծելով սպանում են  կամ էլ կախաղան հանում:

Կուսությունից զրկվելը

Կուսությունից զրկվելն այսօր էլ  կարևորագույն կենսափորձ է համարվում:  Պատմականորեն այն  մեծ ազդեցություն է ունեցել գենդերային դերերի վրա. օրինակ`  եթե  տղամարդու համար առաջին սեքսուալ փորձը հաճախ հպարտության հետ է նույնանում, ապա կնոջ համար այն  ամոթալի արարք է:

Ուշ կուսություն

Բժշկության տեսանկյունից սեռական  ունակությունը աղջիկների մոտ հայտնվում է 10-13 տարեկանից: Սակայն մորֆոֆունկցիոնալ տեսանկյունից կուսությունից զրկվելու (դեֆլորացիայի)  ամենաբարենպաստ տարիք է համարվում 15-19 տարեկանը,  իսկ ուշացած դեֆլորացիան կարող է ցավոտ լինել ու բարդություններ առաջացնել:

Կոլումբիայի համալսարանի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ 21-23 տարեկանում կուսությունը կորցրածների մեջ մեծ է հետագա սեռական հարաբերություններում խնդիրներ ունեցողների թիվը:

Իսկ այն աղջիկներըը, որոնք կուսությունը պահպանում է մինչև 22 և ավելի տարեկանը, որոշակի հատկությունների տեր են: Նրանցից երկու երրորդի մոտ պուրիտանական աշխարհայացք է ձևավորվում, բացասական վերաբերմունք մինչ  և արտամուսնական հարաբերությունների, պոռնոգրաֆիայի ու նուդիզմի նկատմամբ: Նրանք  հաճախ հեռու են  ալկոհոլ ու ծխախոտ օգտագործելուց:

Ուշ կուսությունն անպայմանորեն կապված չէ ասեքսուալության հետ: Միայն կույսերի տասներորդ մասն է, որ սեքսուալ պահանջմունք չի ունենում, իսկ մնացածի մոտ այն տարբեր դրսևորումներ է ունենում (օրինակ` մաստուրբացիան): Կույսերի միայն 8%-ն է անատոմիապես կույս, քանի որ սեքսուալ տարաբնույթ հարաբերություններ  են ունենում. օրալ,  անալ, հազվադեպ` զոոֆիլ (կենդանիների հետ):

Հոգեբանորեն նման հակումներ ունեցողները  պեսիմիստ են, նրանց մոտ տագնապայնությունը բարձր մակարդակի վրա է, հակված են բացասական ապրումներ կուտակելուն: Այս ամենը  հնարավոր է, որ նպաստի հետագայում հոգեկան խանգարումների զարգացմանը:

Ուշ  կուսության պատճառներից կարող է լինել նաև վաղ տարիքում սեքսուալ բռնությունը. (15,5%-ի  կենսագրության մեջ տեղ ունեն 15-19 տարեկան հասակում բռնությունները կամ  այլասերված գործողությունների ենթարկվելը):

Փոխաբերական իմաստ

Փոխաբերական իմաստով «կուսություն» նշանակում է «անաղարտություն, մաքրություն, ամթոխածություն»: Ընդհանուր առմամբ, փոխաբերական իմաստով «կուսությունը» որևէ կապ չունի  սեռական հարաբերությունների հետ: Կուսական անտառներ, հողեր ևն նշանակում են վայրեր, ուր դեռևս մարդը ոտք չի դրել:

Հետաքրքիր փաստեր

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ յուրաքանչյուր գենում «գրված» է կուսությունից բաժանվելու տարիքը: Եվ դա կանխորոշված է ոչ միայն ֆիզիոլոգիական հասունացմամբ, այլև ծնողներից ու նախնիներից ժառանգած վարքագծով:

Իսկ Ճապոնիայի սոցիոլոգներն ավելի տարօրինակ օրինաչափություն են հայտնաբերել: Նրանք հարցման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ նախաճաշից հրաժարվող երեխաները միջինը 1-2 տարի ավելի շուտ են են զրկվում կուսությունից, քան նրանք, ովքեր սիրում են կուշտ նախաճաշել:

Միջնադարյան Եվրոպայում ծաղկում էր առաջին գիշերվա իրավունքը: Ֆեոդալը բոլոր իրավունքներն ուներ կուսությունից զրկելու իր հպատակ վասալների հարսնացուներին մինչ կամ էլ  հարսանիքից անմիջապես հետո:

Իսկ Կասպից ծովի առափնյայի ազգություններն էլ աղջկան մերկացնում էին ու մեղվանոց ուղարկում. եթե աղջիկը փախչում էր մեղուներից, ուրեմն կույս չէր: Իսկ եթե մեղուները խայթում էին աղջկան, ապա դա ընկալվում էր կուսության վկայություն:

Պերուի հին ցեղախմբերի ու աֆրիկյան ժողովուրդների շրջանում մի ավանդություն կար. աղջիկը հարսանիքից առաջ ինքն իրեն զրկում էր կուսությունից ծիսական փայտե առնանդամի միջոցով: Երբեմն այդ գործողությունը կատարում էին փեսացուի ընկերները կամ  հայրը կամ  էլ հարսանցուի կամ էլ փեսացուի մայրը:

Պապուա Նոր Գվինեայում մինչ օրս սամբիա ցեղախումբը կատարում է տղաների կուսազրկում. տղաները սեքսուալ հարաբերություն են ունենում ցեղի ներկայացուցիչ տղամարդու հետ, և միայն դրանից հետո է  նրանց թույլատրվում ամուսնական ու սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ:

Երրորդ աշխարհի մարդիկ, որտեղ  կանանց արգելված է մինչամուսնական սեքսը, խայտառակությունից խուսափելու նպատակով առաջին ամուսնական գիշերից հետո խոզի կամ հավի ճտի արյուն են լցրել հեշտոցի մեջ ու  դեֆլրոցիայի տպավորություն ստեղծել:

Կուսաթաղանթի վերականգնումը կամ հիմենպլաստիկան պլաստիկ վիրաբուժության բնագավառից է և իրականացվում է  հեշտոցի մուտքի հյուսվածքների հաշվին:

Դիտվել է 8845 անգամ:
Print Friendly

Leave a Reply