Ինտերնետը մեղադրվում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 10, 2010 15:08

Ըստ «Դեյլի Թելեգրաֆի» լրագրող Մեթյու Մուրի  հետևյալ կետերով` ձեռագիրը սպանելու մեջ

ուղեղի ժանգոտեցման և հիշողության օգտագործման անհրաժեշտությունը վերացնելու մեջ (Wikipedia և այլ վիրտուալ հանրագիտարանների պատճառով)

ժամանակն անիմաստ վատնել դրդելու մեջ

դավադրության տեսությունները տարածելու մեջ

մասնագետներին դիմելու կարիքը վերացնելու մեջ (յուրաքանչյուր երևույթի, դեպքի մասին կարելի է 30 րոպեանոց արագ օնլայն դասընթացից հետո հանգիստ բանավիճել ցանկացած ասպարեզի մասնագետի հետ)

կենդանի շփման և հատկապես նորմալ սննդի մահվան մեջ(ինտերնետին կպածը չոր սնունդ է ուտում) (Matthew Moore www.telegraph.co.uk)

«50 երևույթ, որոնց սպանել է ինտերնետը» հոդվածում Մեթյուն նշում է ինտերնետի ձեռքբերման  հետևանքով, որպես ամենացավալի կորուստներ: Նա հիմնականում համեմատում է կենդանի ու վիրտուալ շփումները  և նշում, որ, օրինակ վիրտուալի ժամանակ գերիշխում  ցենզուրայից դուրս  խոսքը( օրինակ` CHEVO IZ PORNO RASSKAZ DELAESH.NU TAM HESHTOC MESHTOC SAX XARNEL ES IRAR.VONC VOR KAMAS UTRAI GIRQ LNER > ( >(

SAYTIT ANUNN EL DIR PORNOSAYT2,  dorian.ucoz.ru): Հիմնականում անտեսում է շփման կարևոր տեսակներից մեկը` արվեստը, որն ինտերնետի մասսայականության, մատչելիության շնորհիվ հասու է դարձել ավելի շատ մարդկանց  (չէ՞ որ ինտերնետի շնորհիվ  կարող ես վիրտուալ այցեր կատարել աշխարհի տարբեր թանգարաններ, լսել, դիտել, «քաշել»  հետաքրքիր, նոր, դասական ֆիլմեր և երաժշտություն), փոխել արվեստի բնույթը` ձերբազատելով ծիսականությունից, այն դարձել է «ձեռքի տակի»(օրինակ  ֆիլմ դիտելու համար կինոդահլիճ ես գնում, որն իր մեջ որոշակի ծես է պարունակում, իսկ ինտերնետով դրա կարիքը չկա` մի քլիքով նայում ես ուզածդ ֆիլմը, ինչպես գրել է մի յուզեր`«հիմա ամեն ինչ ուզում են ձեռք բերել մի քլիքով` առանց ջանք թափելու»):

Ինտերնետը նաև սկսում է փոխել արվեստագետների մասին դարեր շարունակ հյուսվող  լեգենդները`  լքված, չհասկացված արվեստագետի, ում աշխատանքները մերժվում  են թանգարաններում ցուցադրվելու պատվից(Դանիել Բյուրենի  ու Հանս Հաաքեյի պես): 120 տարի առաջ Սալոնից դուրս մնացած նկարիչներին այլ ելք չէր մնում, քան ենթարկվել տիրող տենդենցներին, կամ առանց փոփոխելու իրենց նկարելու ոճն ու թեմաները, ցուցադրվել այսպես կոչված «մերժվածների Սալոնում»: Իսկ գրողն էլ պետք հրատարակչից հրատարակիչ ապացուցեր, որ իր վեպը արժանի է տիրաժավորման, և հաճախ դրա  պատճառով ստեղծագործությունը մատնվում էր մոռացության: Իսկ հիմա նկարիչ կամ գրող կարող է ինտերնետում իր գործը դնել ու եթե հետաքրքրություն առաջացնի `լավ փող աշխատել:

Բլոգերը / նաև արդեն սոցիալական-մեդիա կայքերն իրենց հիմնական ֆունկցիան փոխելով/ դարձել են մինի-թանգարաններ (օրինակ “Odnoklassniki” կայքը կարելի է համարել նաև Photoshop ծրագրի պլագինների ամենամեծ հանրագիտարանը, օրինակ` նռան հատիկների միջից երևում է աղջկա կիսաթախծոտ դեմքը), ողողված են վիրտուալ գրականությամբ և արվեստով:

Սոցիալական կայքերը, ինչպես Odnoklassniki-ն, facebook-ը դառնում   են, այն ինչ 20-րդ դարի առաջին կեսին  արվեստասերների շրջանակում կանվանեին դադաիստների «Կաբարե Վոլտեր»(ուր դադաիստները բանավիճում էին), իսկ երկրորդ կեսին` փարիզյան և Երևանի «Սկվազնյակ», «Պապլավոկ» սրճարանների` արվեստագետների հավաքման և շփման վայր` (Facebook -ում կարելի է գտնել ավանգարդիստ արվեստագետների «3-րդ հարկ», DEM խմբերի գրեթե բոլոր անդամներին: Իսկ նախկինում այս արվեստագետների մասին հոդված գտնելու կամ գոնե մի թեթև բամբասանք լսելու համար ստիպված էիր ամբողջ քաղաքը տակնուվրա անել): Այդտեղ բարձր-ինտելլեկտուալ բոհեմական զրույցներին փոխարինում են  հավասարարժեք բոհեմական չաթերն ու իմեյլերը, որոնք ընդամենը «քոփի/փեյստ» անելով կարող ես հրատարակել հայտնի արվեստագետի նամակագրությունը  կամ հուշերը:

Կարելի է բողոքել, մեղադրել «ինտերնետին» ( չմոռանալով մեղադրական մատիկն ուղղել նաև քեզ), թվարկել դրա  լավ ու վատ կողմերը` ծախսելով գրեթե ամբողջ կյանքդ, այնպես, ինչպես “Դեյլի Թելեգրաֆի” կայքում, որտեղ այսօր ավելանում են կետերը` 50-ի սահմանագիծը   վաղուց արդեն հատելով, սակայն իրավիճակը դրանից չի փոխվի:

Այդ «վնասները» օգուտի են փոխվում նրանց համար ովքեր «ոչինչ» էին և ինֆորմացիա տարածելու շնորհիվ դառնում են «ամեն ինչ» ու դժվար է որոշել «ոչինչ»-ներն են վերնանում, թե « ամեն ինչ»-երն են շատանում: ինչպես ֆրասնիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերն է ասում .«Դեռևս վերջին  200 տարվա ընթացքում իմ պես խելապակաս հիմարներին այդքան շատ իշխանություն չի տրվել, ինչքան հիմա»:

Դիտվել է 3649 անգամ:
Print Friendly

Leave a Reply