«Շախտյորի» ցավալի պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2012 13:37

Չորս խմբերում կայացան ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներ: Հայաստանի ազգային հավաքանի ֆուտբոլիստ հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հյուրընկալվելիս ցավալի պարտություն կրեց ներկայիս չեմպիոն «Չելսիից»: Բանն այն է, որ դոնեցկցիները գնդակ ընդունեցին դարպասը հանդիպման վերջին վայրկյաններին:

Տեխնիկական արդյունքներ

E խումբ

«Չելսի» – «Շախտյոր»` 3:2

Ֆերնանդո Տորես, 6, Օսկար, 40, Վիկտոր Մոզես, 93 – Վիլիան, 8, 47

«Յուվենթուս» – «Նորդշելանդ»` 4:0

Կլաուդիո Մարկիզիո, 6, Արտուրո Վիդալ, 23, Սեբաստիան Ջովինկո, 37, Ֆաբիո Կվալյառելյա, 75

Աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են «Շախտյորը» և «Չելսին»: «Յուվենթուսը» ունի 6 միավոր: «Նորդշելանդը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

F խումբ

 «Բավարիա» –  «Լիլ»` 6:1

Բաստիան Շվայնշտայգեր, 5, Կլաուդիո Պիզարո, 18, 28, 33, Արյեն Ռոբեն 23, Տոնի Կրոս, 66 – Սալոմոն Կալու, 58

«Վալենսիա» – ԲԱՏԷ Բորիսով ` 4:2

Ժոնաս, 26, Ռոբերտո Սոլդադո, 29 (11մ),Սոֆիան Ֆեգուլի, 51, 86 – Ռենան Բրեսան, 53, Դմիտրի Մոզոլեւսկի, 83

Աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են «Բավարիան» և «Վալենսիան»: ԲԱՏԷ-ն ունի 6 միավոր: «Լիլը» միավոր չի վաստակել:

G խումբ

«Սելթիկ» – «Բարսելոնա»` 2:1

Վիկտոր Վանյամա, 21, – Էնթոնի Ուոթ, 83,  Լիոնել Մեսի, 90+1

«Բենֆիկա» – «Սպարտակ»` 2:0

Օսկար Կարդոսո, 55, 69

Հեռացում` Նիկոլաս Պարեխա («Սպարտակ», 77)

Աղյուսակը 9 միավորով գլխավորում է «Բարսելոնան»: «Սելթիկն» ունի 7 , «Բենֆիկան»` 4, «Սպարտակը»` 3 միավոր:

H խումբ

ՉՖՌ Կլուժ – «Գալաթասարայ»` 1:3

Մուդու Սոգու, 53 – Բուրուկ Յիլմազ, 18, 61, 74

 «Բրագա» – «Մանչեսթեր յունայթեդ»` 1:3

Ալան, 49 (11 մ) – Ռոբին վան Պերսի, 80, Ուեյն Ռունի, 84 (11 մ), Հավյեր Էռնանդես, 90+2

Աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Մանչեսթեր յունայթեդը»: «Բրագան», «Գալաթասարայը» և ՉՖՌ-ն ունեն 4-ական միավոր:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply