Հայաստանի ինքնաթիռը Էրզրումից Հալեպ է շարժվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 12:35

  Վաղ առավոտյան հայկական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա, զննման նպատակով պլանային վայրէջք էր կատարել Էրզրումում: Համապատասխան մասնագետների կողմից անցկացված զննումից հետո ինքնաթռի բեռը, որը զենք և զինամթերք չի պարունակել, կրկին տեղավորվել է ինքնաթռում: Հայտի է դարձել, որ ինքնաթռում 9 հոգուց բաղկացած անձնակազմից միայն մեկին են թույլ տվել իջնել:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ հայկական ինքնաթռին թույլ են տվել շարունակելու իր ճանապարհը դեպի Հալեպ:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply