«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2012 12:22

Այսօր, առավոտյան 7:00-ին “Oգնիր եղբորդ” նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երևանի Չվարթնոց միջազգային օդանավակայանից “Էր Արմենիա’’ ընկերության բեռնատար ինքնաթիռով։

Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր։
Օդանավն անցնելու է Թուրքիայի օդային սահմանով և ըստ նախապես հաստատված թռիչքուղու վայրէջք է կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով։
Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում, և ինչպես նախորդ անգամ, անցնում է բեռնազննություն։
Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային “Շտապ օգնության” հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։

“OԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ” ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply