Աշխարհի ամենատարեց գաճաճը 113 տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 12:15

Չնայած փաստաթղթերով  հնդիկ Զինաթ Բի Բհպալը “ընդամենը” 101 տարեկան է, սակայն, նա վստահեցնում է, որ  12 տարով ավելի  մեծ է, այսինքն` 113 տարեկան: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները մտադիր են պարզել նրա իրական տարիքը:  Բոլոր դեպքերում, նա աշխարհի ամենատարեց գաճաճ մարդն է , որի բոյը 91 սմ է:

Կինը վստահեցնում է, որ հիշում է կյանքը բրիտանական կառավարման ժամանակ: Նա հիշում է, որ իր քաղաքի տեղում ժամանակին ջունգլիներ են եղել, նույնիսկ հիշում է, թե երբ էին բրիտանացիները Հնդկաստան առաջին անգամ անգլիական հաց բերել: “Դա մեզ անծանոթ մի բան էր, բոլորովին նման չէր  նրան, ինչ ուտում էին մարդիկ մինչ այդ”:

Կինը երբեք չի ամուսնացել,  ընտանիքի անդամները մահացել են վաղուց: Իմ ունեցվածքը  մի մահճակալ է, որը նվիրել է  մեր նահանգապետ Բհարտին, որն ամեն ամիս 2500 ռուփի էր ինձ տրամադրում: Իսկ հիմա իմ մասին ոչ ոք չի հիշում:

Նրա մազերը մինչ օրս սև են, բերանում` 3 ատամ:

Նրա երազանքն է ուխտագնացության` Մեքքա ճանապարհվել, որն ավելի հայտնի է Հաջ անունով:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply