Մեկնարկեց մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2012 11:56

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում է 6 թիմ:

Լարված մրցավեճում ընթացավ Ալավերդի – ԼՂՀ հանդիպումը: Առաջին կեսում ալավերդցիները հաղթեցին 4 գնդակի առավելությամբ`18:14 հաշվով:Եվ մինչև հանդիպման ավարտը նրանք պահպանեցին խփած և բաց թողած գնդակների այդ տարբերությունը: Խաղն ավարտվեց 35:31 հաշվով: Ալավերդիի հավաքականը, որը նախորդ առաջնության չեմպիոնն է, համարվում է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, և այն լուրջ հայտ ներկայացրեց առաջին տեղը գրավելու համար: Այդուհանդերձ, անզիջում մրցակցություն է սպասում, քանի որ, բացառությամբ Գավառի հավաքականի, մյուս չորս թիմերն էլ հավասար կարողություններ ունեն և նույնպես առաջին տեղի համար են պայքարում:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ`Վանաձոր – ՀՄԴ` 27:17 (12:10), Աջափնյակ – Գավառ` 28:22 (17:9): Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա նոյեմբերի 11-ին:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply