Դաշնակցությունը ընտրություններից 100 օր առաջ հայտարարեց իր մասնակցության անորոշության մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2012 12:17

Նախագահական ընտրություններից 100 օր առաջ ՀՅԴ-ն ասուլիս տվեց, որտեղ, սակայն, հրապարակեց ընդամենը այն հայտարարության տեքստը, որով իրենք ցանկանում են քննարկումներ ծավալել մյուս քաղաքական ուժերի հետ` ավելի հստակ կողմնորոշվելու ընտրություններին իրենց մասնակցության հարցում:

“2013 թվականի փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը մեր անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի ու հասարակության խնդիրները ճիշտ ձևակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովող գործողություններ նախանշելու, արտաքին մարտահրավերները արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն է: Ակնհայտ է, որ միայն մրցակցային, բովանդակությամբ ազատ, արդար, նոր որակի ընտրությունների դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը, կբարելկավվի բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը բնականոն, անվտանգ և թռիչքաձև զարգացման հեռանկար կունենա”,-ասված է հայտարարության տեքստում, որի հիման վրա Դաշնակցությունը քաղաքական օրակարգ է բերում նաև 7 կետից բաղկացած ծրագիր` ցույց տալով, թե ինչպես պետքէ լուծել մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները:

Հայտարարության տեքստում, իհարկե, որևէ տեղ նշված չէ ՀՅԴ-ի ոչ հստակ մասնակցության, ոչ էլ որևէ թեկնածուի առաջադրման մասին Սակայն Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունում նախագահի թեկնածուներ շատ կան, սակայն իրենք շեշտը դնում են ոչ թե այս կամ այն անձի, այլ գաղափաի շուրջ համախմբվածության վրա` անկախ նրանից, թե ով կլինի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը:

Ի դեպ, ինչպես նշեց նույն ինքը` Ռուստամյանը, իրենք ասուլիսի համար  այս օրը պատահական չեն ընտրել: Նոյեմբերի 8-ը 100 օր առաջ է փետրվարյան ընտրություններից, ուստի 100 օր առաջ իրենց դիրքորոշումը հայտնելու խորհրդանշական օրով են ցանկացել այսօր հանդիպել լրագրողների հետ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply